Դեկտեմբերի 23-ին` տեղական ժամանակով ժամը 06:27-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 02:27-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 4․6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի Թավրիզ քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 38.36⁰ և արևելյան երկայնության 46.41⁰ աշխարհագրական կոորդինատներով: