AM
23 December 2023 - 10:04 AMT

Վարդենյաց լեռնանցքը և Լարսը փակ են բեռնատարների համար

ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, տեղեկացնում է Փրկարար ծառայությունը։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (բուք է և ձյուն) փակ է բեռնատարների համար։

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհներին, Սյունիքի մարզի Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

«Մեղրու սար» կոչվող հատվածում, Ելփինի, Աշոցքի տարածաշրջաններում, Ապարան քաղաքում տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բեռնատարների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։