AM
26 December 2023 - 09:05 AMT

ԱԺ պատգամավորներն ու աշխատողները 2 աշխատավարձի չափով պարգևավճար են ստացել

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ խորհրդարանի պատգամավորները, աշխատակազմն ու մյուս աշխատողներն Ամանորին ու Սուրբ Ծննդին ընդառաջ երկու նախատոնական պարգևավճար են ստացել՝ երկուսն էլ մեկ ամսվա աշխատավարձի չափով։

ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանն ասել է, որ պարգևավճարների համար՝ հարկերը ներառյալ, ավելի քան կես միլիարդ դրամ (1․25 միլիոն դոլար) է հատկացվել, տեղեկացնում է «Ազատությունը»։

Խորհրդարանի խոսնակը նախորդ տարի գրեթե 300 հազար դոլար էր հատկացրել ԱԺ պատգամավորների, աշխատակազմի ու աշխատակիցների պարգևավճարների համար։