AM
26 December 2023 - 09:55 AMT

Ամերիաբանկն ամփոփել է արցախցիների աջակցության ծրագիրը

Ամերիաբանկն ամփոփել է Արցախից տեղահանված և Շիրակի մարզի վեց համայնքներում ապաստանած ընտանիքների աջակցության ծրագիրը, որի նպատակը նրանց առաջնային կարիքները հոգալն էր: Այդ մասին ասվում է Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջում արված հրապարակման մեջ։

«Դեռ ամիսներ առաջ մենք ասացինք` «Սիրելի՛ արցախցիներ, պեˊնդ կացիք, մունք ծըզնըհետնք»։ Եվ այսպես սկիզբ առավ հոգատարության շղթան, որի շուրջ համախմբվեցին Ամերիա թիմն ու մեր 10-ից ավելի գործընկերները: Մենք այցելել ենք արցախցի 181 ընտանիքի, հուզվել, ժպտացել, զրուցել, լսել, ջերմացել նրանց հետ յուրաքանչյուր հանդիպումից և փոխանցել, որ մենք նրանց կողքին ենք»:

Ծրագրում ներառվել են միակողմանի / երկկողմանի ծնողազուրկ երեխաներ ունեցող ու 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, որոնց ընդհանուր առմամբ տրամադրվել է ավելի քան 100 մլն ՀՀ դրամի աջակցություն:

«Շնորհակալություն մեր բոլոր գործընկերներին հոգատարության շղթան տարածելու, մեր գաղափարի շուրջ համախմբվելու և արցախցի մեր հայրենակիցների կողքին լինելու համար»,- ասված է հրապարակման մեջ: