AM
19 June 2002 - 15:16 AMT

ԵՌԱՄՅԱ ԸՆԴՀԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Հունիսի 20-ին Երեւանում եռամյա ընդհատումից հետո կկայանա հայ-վրացական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական չորրորդ նիստը: Ինչպես հաղորդել է «Արմինֆո» գործակալությունը, հայ եւ վրացի խորհրդարանականների կանոնավոր աշխատանքային շփումներին խանգարել են պարբերաբար առաջացող հիմնախնդիրները` կապված ընտրությունների եւ ներքին քաղաքական ճգնաժամերի հետ: Նիստի ընթացքում կողմերը կքննարկեն օրինաստեղծ տարբեր ոլորտներում միջխորհրդարանական կապերի ամրապնդման հարցերի լայն շրջանակ, երկկողմ միջպետական հարաբերություններին վերաբերող հիմնահարցեր: Չի բացառվում նաեւ, որ նիստում կշոշափվեն Վրաստանի Սամցխե-Ջավախքի հայ բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման հետ կապված խնդիրներ:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: