Դեկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հյուրընկալել է 2023 թվականի սեպտեմբերի 1-ին Սոթքի ուղղությամբ ծանր վիրավորում ստացած զինվոր Նարեկ Պողոսյանին։ Նախարարը բարձր է գնահատել նրա արարքը հայրենիքի սահմանների պաշտպանության գործում և հանձնել պետական պարգևը՝ Արիության մեդալը։
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետաքրքրվել է այս պահին «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում ինտենսիվ բուժում ստացող Նարեկի առողջական վիճակով և բուժման ընթացքով, մաղթել շուտափույթ ապաքինում։
2023-ի սեպտեմբերի 1-ին ադրբեջանցիների հարձակման հետևանքով հայկական կողմը 3 զոհ ունեցավ: Նարեկ Պողոսյանի անունը ևս սկզբում ներառվել էր զոհվածների ցանկում, սակայան, նույն օրը հայտնի դարձավ, որ զինվորի սրտի զարկը վերականգնվել է։