AM
28 December 2023 - 13:27 AMT

ԵՄ դիտորդները պարեկություն են իրականացրել Խաչիկ գյուղում

ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդները պարեկություն են իրականացրել Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում, որը սահմանակից է Ադրբեջանին։ Այդ մասին ասվում է առաքելության X-ի միկրոբլոգում։

«EUMA դիտորդները դեկտեմբերի 27–ին անվտանգության իրավիճակի գծով պարեկություն են իրականացրել Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմի Խաչիկ գյուղում։ Պարեկության նպատակը անվտանգային իրավիճակի գնահատումն էր տեղում»,–ասվում է գրառման մեջ։