Հանրապետության տարածքում դեկտեմբերի 29-31-ը, հունվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6 մ/վ, դեկտեմբերի 28-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 28-33 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 29-30-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Գիշերային ժամերին առաջիկա օրերին ամենացուրտ կլինի Շիրակի մարզում՝ -5․․․-10 աստիճան, ամենատաքը՝ Արարատի, Արմավիրի, Սյունիքի մարզերում՝ հասնելով -2․․․+2։ Իսսկ ցերեկային ժամերին Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում կլինի +5․․․+8, իսկ Արարատի, Արմավիրի, Սյունիքի մարզերում՝ մինչև +10․․․+16։
Երևանում դեկտեմբերի 29-31-ը, հունվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամանորի գիշերը մայրաքաղաքում սպասվում է -2․․․-4 աստիճան, հունվարի 1–2–ի ցերեկը՝ +10։