AM
8 January 2024 - 08:36 AMT

ՀՀ-ն 61-րդն է՝ ըստ Arton Capital աշխարհի անձնագրերի վարկանիշի

Հայաստանը 61-րդ հորիզոնականում է Arton Capital աշխարհի անձնագրերի վարկանիշում, որը կազմվում է ըստ տարբեր երկրներ առանց վիզայի մեկնելու հնարավորության։

Հայաստանի հետ նույն հորիզոնականն են կիսում Լեսոտոն ու Ադրբեջանը շարժունակության նույն՝ 83 միավորով։

Ըստ այդ վարկանիշի ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի կարող են մեկնել 37 երկիր, իսկ 46 երկրում կարող են վիզան ստանալ ժամանելուն պես։

Լեսոտոյի քաղաքացիները առանց վիզա կարող են մեկնել 49 երկիր։

Առաջին տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն են 180 միավորով՝ նրանք առանց վիզայի կարող են մեկնել 132 երկիր։

2–րդ հորիզոնականում են Գերմանիան, Իսպանիան, Ֆրանսիան, Իտալիան, Նիդերլանդները։

3–րդ տեղում են՝ Շվեդիան, Ֆինլանդիան, Լյսուքսեմբուրգը, Ավստրիան, Շվեյցարիան։