Հունվարի 8–ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի երթևեկելի գծում աշխատում է 3 հատ երեք վագոնով շարժակազմ։ Հունվարի 15-ին մետրոյում գիծ դուրս կբերվի ևս մեկ 3 վագոնանի շարժակազմ։
Երևանի մետրոպոլիտենը հայտնել է, որ շաբաթվա ընթացքում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 272 հազար 159 ուղևոր:
Գիծ է դուրս բերվել 2648 շարժակազմ, որոնցից 456-ը երեք վագոնանի, 1283-ը երկու վագոնանի և 908-ը մեկ վագոնանի։
2023 թվականի ընթացքում Երևանի մետրոպոլիտենը փաստացի տեղափոխել է 29 մլն 587 հազար 108 ուղևոր։