Արդարադատության նախարարությունն արդեն ունի ՀՀ-ում նոր կալանավայրի վերջնական մոդելը։ Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Նա պատմել է, թե ինչ փուլում է այս պահին գտնվում ՀՀ-ում նոր կալանավայրի կառուցման գործընթացը, գրում է Sputnik Արմենիան։
«Հայտարարված մրցույթ կա, հաղթող ընկերություն կա, հիմա հողատարածքի վերաբերյալ երկրաբանական և գեոդեզիական եզրակացության կազմման փուլում ենք։ Ամենայն հավանականությամբ, 2-3 ամսվա ընթացքում եզրակացությունը պատրաստ կլինի», – ասել է Գրիգոր Մինասյանը։
Նախարարը հավելել է, որ դրանից հետո էլ կհայտարարվի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման մրցույթ։
Ավելի վաղ Գրիգոր Մինասյանը հայտարարել էր, որ 2024 թվականի նոյեմբերին Հայաստանում նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման մրցույթ կհայտարարվի։