AM
8 January 2024 - 13:38 AMT

Հունվարի 9-ի գիշերը եղանակը 3-5 աստիճանով կտաքանա, բայց ամսի 10-ից կցրտի 5-8 աստիճանով

Հանրապետության տարածքում` hունվարի 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-ի ցերեկը, 11-ի գիշերն առանձին շրջաններում, 10-ին, 11-ի ցերեկը, 12-13-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան տեսքով, հովտային և նախալեռնային շրջաններում անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան 3-5մ/վ, հունվարի 8-9-ին սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ, 10-ին, 12-13-ին՝ 15-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 9-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով, հունվարի 10-13-ին աստիճանաբար կնվազի 5-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 10-12 աստիճանով։

Երևանում` հունվարի 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-ի երեկոյան ժամերին, 10-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ։ Մայրաքաղաքում հունվարի 9–ի ցերեկը սպասվում է +12 աստիճան, հունվարի 10–ին՝ +10 աստիճան, իսկ հունվարի 11–ին՝ +8 աստիճան։