AM
8 January 2024 - 15:19 AMT

Ավինյան․ Համալսարանի դիմացի թենիսի կորտերում ես էլ եմ պարապել, բայց դրանք պետք է հանվեն

Երևանի «Օղակաձև» զբոսայգու 4-րդ հատվածն ամբողջությամբ կբարեկարգվի, բնակիչների հանգստի համար կստեղծվեն հարմարավետ պայմաններ: Նախագիծը նախատեսվում է իրականացնել ներդրումային ծրագրով:

Խոսքը Երևանի պետական համալսարանի դիմացի հատվածի մասին է, որտեղ կան տարբեր կառույցներ, այդ թվում՝ թենիսի կորտեր։

Անդրադառնալով հարցին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ համալսարանի դիմացի թենիսի կորտերում ինքն էլ պարապել, բայց դրանք պետք է հանվեն, քանի որ դա հակասում է օղակաձև զբոսայգու տրամաբանությանը, հայտնում է «Հայկական ժամանակը»։

«Բոլոր այն հատվածները, որտեղ հանրային կանաչ տարածքներ են, պետք է վերադարձնենք երևանցիներին»,- նշել է քաղաքապետը:

Նախատեսվում է ներկայացնել կառավարության որոշման նախագիծ։