AM
9 January 2024 - 08:45 AMT

Արմեն Աշոտյաը ևս 3 ամիս կմնա կալանքի տակ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյաը ևս 3 ամիս կմնա կալանքի տակ։ Հունվարի 8–ին նման որոշում է կայացրել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը։

Փաստաբաների ներկայացրած միջնորդությունը խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատարանը մերժել է, հայտնում է Aysor.am-ը։

«Մենք պնդում ենք, որ խափանման միջոց կալանքի ժամկետի երկարաձգման հիմքերը բացակայում են, այլևս առկա չեն շարունակական կալանքը արդարացնող հիմքեր»,- դատական նիստի ընթացքում հայտարարել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ միջնորդելով վերացնել կամ փոխել Արմեն Աշոտյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։

Ռուբեն Մելիքյանը խափանման միջոցը փոխելու միջնորդության համար հիմքեր էր ներկայացրել, սակայն դատավորը մերժել է Աշոտյանի փաստաբանների` նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։

Աշոտյանի պաշտպանական թիմը դիմել էր նրա խափանման միջոցը փոխելու համար՝ ներկայացնելով նաև մի շարք միջազգային և հայաստանյան հայտնի գործիչների երաշխավորագրեր։

Աշոտյանն անցնում է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթով։ ՔԿ-ից հայտնել են, որ նա վարույթի շրջանակներում խախտել է խափանման միջոցի պայմանները: ։

Ընթերցեք նաև․ Զուրաբյանն Աշոտյանի կալանքը փոխելու միջնորդության համար երաշխավորություն է ներկայացրել