AM
9 January 2024 - 15:18 AMT

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի ԱԳ նախարարը

Հունվարի 10-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը, հայտնում է ԱԳՆ–ն։

Հունվարի 10-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի Արարատ Միրզոյանի և Յորղոս Գերապետրիտիսի համատեղ մամուլի ասուլիսը: