Հունաստանը սատարում է ԵՄ-ի հետ Երևանի հարաբերությունների ամրապնդմանը, ՀՀ ԱԳՆ-ում հայտարարել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը:
Նա նշել է, որ Հունաստանը հիմնվում է հիմնաքարային առաքելությունների վրա, ընդունում է տարածաշրջանային ինքնիշխանությունը և գտնում, որ խաղաղության օրակարգը պետք է առաջ մղել այդ սկզբունքների հիման վրա, հայտնում է Aysor.am-ը։
«Բացառում ենք ցանկացած տեսակի ուժի կիրառում և ագրեսիա։ Պատրաստակամ ենք սատարելու Հայաստանին հումանիտար հարցերում, ինչպես նաև խաղաղության գործընթացներում աջակից լինել։ Ամեն առումով կարող եք հույս դնել Հունաստանի վրա»,-ասել է Գերապետրիտիսը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ համատեղ ասուլիսում նշել է, որ երկար ճանապարհ կա անցնելու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման գործընթացում, բայց հիմա քննարկման սեղանին են մի շարք կոնկրետ գործողություններ և ծրագրեր։