AM
10 January 2024 - 12:56 AMT

Վահե Գևորգյանն ազատվել է ԱԳ փոխնախարարի պաշտոնից

Վահե Գևորգյանն ազատվել է ԱԳ փոխնախարարի պաշտոնից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահե Գևորգյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ:

Վահե Գևորգյանը ԱԳ փոխնախարար էր նշանակվել 2021-ի սեպտեմբերին: