ԱՄՆ Կինոակադեմիան Թենի Մելիտոնյանին նշանակել է «Օսկարի» գլխավոր տնօրեն (Chief Oscars Officer), հայտնում է Hollywoodreporter-y:
Նոր պաշտոնում նա կղեկավարի ռազմավարությունը, մրցանակաբաշխության բոլոր ծրագրերի և միջոցառումների արտադրական թիմերն ու հատուկ միջոցառումները։ Նա նաև սերտորեն համագործակցելու է «Օսկարի» պրոդյուսերների, շոուի հանդիսավարների, Disney–ի, ABC–ի և Ակադեմիայի ղեկավարության հետ։
Մելիտոնյանի անմիջական վերադասը կլինի Ակադեմիայի գլխավոր տնօրեն Բիլլի Քրամերը։
Մելիտոնյանն իր կարիերան Ակադեմիայում սկսել է 2005–ին որպես հրապարակախոս, հետո գլխավորել է հաղորդակցությունների և գովազդի բաժինը, հետո տեղափոխվել ռազմավարություն մշակող թիմ։ Ակադեմիայից առաջ Մելիտոնյանն աշխատել է Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը։
«Օսկարի» 96–րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 10–ին։