AM
10 January 2024 - 14:53 AMT

Արթուր Չախոյան․Դպրոցի ցնցուղն արժեցել է մոտ 72,000 դրամ

Հասարակական ակտիվ գործունեություն իրականացնող Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է , որ Արմավիրի դպրոցի մարզադահլիճի ցնցուղ-ծորակ խառնիչը, ըստ գնման պայմանագրի, արժեցել է մոտ 72,000 դրամ։

«Կապալառուն՝ «ՀԱԷԿ շինարարություն» ՓԲԸ-ն, պայմանագիրը կնքվել է 2022 թվականի ապրիլի 6-ին։ Պայմանագրի՝ «Աշխատանքի գինն ու վարձատրությունը» բաժնում նշված է, որ պայմանագրի գինը կազմում է 1 միլիարդ 350 միլիոն 750 հազար դրամ։ Կոռուպցիա ՉԿԱ»,–ասվում է գրառման մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարվա առաջին օրերին այցելել էր Արմավիրի մարզի Արագած բնակավայրի 348 աշակերտ ունեցող Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ և հանդիսությունների դահլիճ: Փաշինյանը դժգոհություն էր հայտնել տարբեր թերություններից, ջրի թույլ ծորակներից

Փաշինյանը թույլ փակցրած ցնցուղներից մեկը քանդել էր և դիմելով ԿԳՄՍ նախարարին ասել. «Տիկին Անդրեասյան սա վերցրեք և տեսեք թե տեխնիկական բնութագրով ինչ գնանոց է տրված և սա ինչ արժի մեր շուկայում»: