Դավիթ Խուդաթյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստի ժամանակ։
Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և ասել, որ աշխատանքը հարազատ մարզում կիրականացնի մեծ պատասխանատվությամբ։
Խուդաթյանը մինչ այդ Արմավիր խոշորացված համայնքի ղեկավարն էր։ Նա 32 տարեկան է։
Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ազատվել էր պաշտոնից հունվարի 5–ին այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արմավիրի մարզ, շրջել Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում և մի շարք թերություններ ու խնդիրներ արձանագրել։