AM
12 January 2024 - 11:54 AMT

Արցախում պայթյունից տուժած միայն 1 քաղաքացի է հիվանդանոցում. Նրա վիճակը ծանր է

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած մեկ պացիենտ կա, որ գտնվում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Տուժածի առողջական վիճակը ծանր է, հայտնում է Aysor.am-ը։

«Մյուս բոլոր պացիենտները դուրս են գրվել ու շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն արդեն ամբուլատոր պայմաններում»,- նշել է նախարարը։

Ավանեսյանի խոսքով՝ այլ երկրներում բուժում ստացող քաղաքացիներն արդեն հետ են վերադառնում. բավական լավ արդյունքներ են գրանցվել, բուժման կեսը կշարունակեն Երևանում։

Արցախում 2023–ի սեպտեմբերի 25–ին բենզինի պահեստում պայթյունի հետևանքով զոհվել է 218, վիրավորվել՝ 120 քաղաքացի: Պայթյունից մահացածներից 3-ի ինքնությունը դեռ չի պարզվել՝ հարազատներից հնարավոր չի եղել նմուշ վերցնել: Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ավելի վաղ ասել էր, որ պայթյունի հետևանքով մեծաքանակ զոհերի պատճառը ՊՆ անձեռնմխելի տարածքում հայտնվելն ու տարրական անվտանգության կանոնները չպահպանելն է եղել։