AM
13 January 2024 - 12:27 AMT

Հունվարի 14-ի գիշերը 6-8 աստիճանով կցրտի

Հանրապետության տարածքում հունվարի 14-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային և նախալեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային շրջաններում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Հունվարի 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5մ/վ, հունվարի 13-ին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 14-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով, հունվարի 15-18-ին և գիշերային, և ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։ Հունվարի լույս 14-ի գիշերը ամենացածր ջերմաստիճանը կգրանցվի Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում՝ մինչև -15։

Երևանում հունվարի 13-ի և 14-ի ցերեկը, 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի գիշերը հնարավոր են տեղումներ, կգրանցվի մինչև -3 աստիճան։ Հունվարի 14–ի ցերեկը կգրանցվի +6 աստիճան։