ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, անդրադառնալով 34 տարի առաջ Բաքվում հայերի դեմ իրականացված ջարդերի տարելիցին, հայտարարել է, որ դրանք դարձան Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտումների քաղաքականության գագաթնակետը։ Այդ մասին նախարարությունը հաղորդագրություն է հրապարակել X–ի միկրոբլոգում։
«34 տարի առաջ այս օրերին Բաքվում հայերի ջարդերը դարձան Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտումների քաղաքականության գագաթնակետը։ Հարյուրավոր մարդիկ են սպանվեցին, անդամահատվեցին և անհետ կորան, կես միլիոն մարդ փախստական դարձավ:
Մենք հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին և ընդգծում նման քաղաքականության կանխարգելման և բոլոր իրավունքների հասցեագրման անհրաժեշտությունը»,-ասվում է հրապարակման մեջ։
ԱԳՆ–ն նաև լուսանկարներ է հրապարակել։