Ելույթ ունենալով նախօրեին Նախիջեւանի խորհրդարանում` Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը հայտարարել է 2003 թվականին պետության ղեկավարի ընտրություններին առաջադրվելու իր մտադրության մասին: Նրա խոսքերով, հաջորդ նախագահական ընտրություններում իր թեկնածությունը առաջադրելու խնդրանքով նրան են դիմել «Ենի Ազերբայջան» կուսակցությունը եւ ադրբեջանական հասարակությունը: Ընդ որում, նա համոզվածություն է հայտնել, որ ադրբեջանական ժողովուրդը հերթական անգամ կվստահի իրեն: Ալիեւը առաջարկել է շրջանների գործադիր իշխանությունների ղեկավարներին չմիջամտել ընտրարշավի ընթացքին, այլ ապահովել ընտրությունների թափանցիկությունը եւ ժողովրդավարությունը: «Ինձ նման հայտնի քաղաքական գործիչը իշխանության գալու համար կեղծիքների դիմելու կարիք չունի»,- հայտարարել է նա:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: