ՀՀ դպրոցներում, հնարավոր է, թմրամիջոցների օգտագործման թեստավորումներ անցկացվեն։ Այդ մասին 2023 թվականն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը՝ հավելելով, որ դրանք անցկացվելու են անհրաժեշտության դեպքում։
Նա նշել է, որ ՆԳՆ–ն նոր ռազմավարություն է մշակում, որտեղ կներառվեն դպրոցներն ու համալսարանները, հայտնում է Sputnik Արմենիան։
«Նախատեսվում է տեսախցիկներ տեղադրել դպրոցներում և հարակից տարածքներում, ինչը կօգնի պայքարել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ»,– ասել է Ղազարյանը։