ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը հայտնել է, որ ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է, տեղեկացնում է «Ազատությունը»:
Զենքի խմբաքանակը, ըստ նրա, Հայաստան է հասել վերջերս:
Մելքոնյանի խոսքով՝ այդ խմբաքանակը ՀՀ-ին է փոխանցվել Ռուսաստանի հետ ավելի վաղ կնքված պայմանագրի շրջանակում:
Ավելի վաղ Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Հանրայինի եթերում, պատասխանելով հարցին, թե Հայաստանը ստանո՞ւմ է իր պատվիրած ռուսական զենքը, ասել էր՝ «ինչ-որ մասնաբաժնով այո»։
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստատեսության եթերում, անդրադառնալով ՀՀ-ում ՌԴ դեսպանի հայտարարությանը, թե Երևանն ու Մոսկվան քննարկում են ռազմատեխնիկական ոլորտում գործակցության նոր համաձայնագրերի կնքման հարցը, հայտարարել էր, որ ՌԴ-ի հետ բանակցում են չմատակարարված զինամթերքի շուրջ։Նա հավելել էր, որ ՌԴ հետ զենքի վերաբերյալ նոր պայմանագիր չկա՝ եղածներն են թարմացվում։