AM
17 January 2024 - 08:08 AMT

Հունվարի 1-10-ն Ա և Բ գոտիների որոշ հատվածներում կայանված մեքենաների վարորդները չեն տուգանվի

Հունվարի 1-10-ն Ա և Բ գոտիների որոշ հատվածներում կայանված մեքենաների վարորդները չեն տուգանվի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Հունվարի 1-10-ն ավտոկայանատեղիների համար սահմանված Ա և Բ գոտիների այն հատվածներում, որտեղ ցուցանակներ չեն եղել, նշված հատվածներում կայանված մեքենաների վարորդները չեն տուգանվի»,–ասվում է գրառման մեջ։

2024–ի հունվարի 1–ից ավտոկայանատեղիների նոր վճարներ են սահմանվել։ Ա գոտի՝ յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 300 դրամ, յուրաքանչյուր 1 օրվա համար՝ 2000 դրամ, մեկ շաբաթվա համար՝ 5000 դրամ, մեկ ամսվա համար՝ 18,000 դրամ, մեկ տարվա համար՝ 160,000 դրամ։

Բ գոտի՝ յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 200 դրամ, յուրաքանչյուր 1 օրվա համար՝ 1000 դրամ, մեկ շաբաթվա համար՝ 2000 դրամ, մեկ ամսվա համար՝ 4000 դրամ, մեկ տարվա համար՝ 24,000 դրամ։