AM
17 January 2024 - 10:03 AMT

ՀԾԿՀ–ն մերժել է «Մոբիլնիե Տելեսիստեմի» ընկերության՝ «ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերի 100%-ը գնելու հայտը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժել է «ՄՏՍ Հայաստան» ընկերության հայտը, որով նախատեսվում էր ընկերության անուղղակի բաժնետեր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ՀԲԸ-ի (ՄՏՍ) կողմից ընկերության անմիջական բաժնետեր «ԱՐԱՄԱՅՈ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ԼԻՄԻԹԵԴ» ընկերությունից «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի ձեռքբերումը։

Որոշման համար հիմք է հանդիսացել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եզրակացությունը, որով գործարքը մերժվում է, քանի որ ավելի վաղ ՀԾԿՀ-ն հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերի վաճառքի մեկ այլ հայտին։

Դրանով ՀԾԿՀ-ն հաստատել էր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության կողմից «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի միակ բաժնետեր «ԱՐԱՄԱՅՈ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ԼԻՄԻԹԵԴ» ընկերությունից «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը ձեռք բերելու վերաբերյալ գործարքը։