AM
18 January 2024 - 06:50 AMT

ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Խորվաթիա

Հունվարի 18-19-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Խորվաթիա:

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի, գործադիր և օրենսդիր մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: