AM
18 January 2024 - 12:42 AMT

ԱԳ փոխնախարար․ ՀՀ-ն դեռ չի միացել ՀԱՊԿ փաստաթղթերին՝ ընդունված Մինսկում՝ քննարկում ենք

Հայաստանը դեռ չի միացել Մինսկում ընդունված ՀԱՊԿ փաստաթղթերին, ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

«Այդ հարցին անդրադարձ կլինի»,- ասել է նախարարի տեղակալը։

Պատասխանելով հարցին` այսինքն քննարկվո՞ւմ է միանալ, թե ոչ, Սաֆարյանն ասել է. «Այո՛, քննարկվում է, հապաղում չկա, ընթացքի մեջ է»:

Հարցին, թե կա՞ն խնդրահարույց կետեր, որոնց պատճառով Հայաստանը չի միանում, Սաֆարյանն ասել է. «Երբ որոշումը լինի, կտեղեկացնենք»:

Հայկական կողմը հրաժարվել էր մասնակցել 2023 թվականի նոյեմբերի 22-ին Բելառուսի մայրաքաղաքում անցկացված ՀԱՊԿ հանդիպումներին։ Այդ նիստերի շրջանակներում մի շարք փաստաթղթեր էին ընդունվել, որոնք Երևանը չի ստորագրել։ Փաստաթղթերը փոխանցելու նպատակով դեկտեմբերի 21-ին Հայաստան էր այցելել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։