Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի տնտեսական համաժողովի ընթացքում կարճ զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Զրույցի ընթացքում նախագահները քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանային իրողություններն ու վերջին զարգացումները:
Ֆրանսիայի Սենատը 336 կողմ և մեկ դեմ ձայնով ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևը: Ֆրանսիայի Սենատի բանաձևը նաև աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և պահանջ է պարունակում հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի իրավունքի երաշխիքների վերաբերյալ։