Արամ Ղազարյանը նշանակվել է Լոռու մարզպետ։ Այդ մասին հայտարարվել է կառավարության հունվարի 18–ի նիստում։
Ղազարյանը մինչև 2023 թվականը եղել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետը։
«Այժմ առաջարկում ենք նրան նշանակել Լոռու մարզպետ»,–ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ղազարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ երկար տարիներ ապրելով և աշխատելով Լոռու մարզում՝ տեղյակ է այնտեղ առկա հիմնահարցերի մասին։
Արամ Ղազարյանը նախկինում աշխատել է ոստիկանության համակարգում։ 2016-2018–ը նա եղել է ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը, ապա նույն պաշտոնը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզում, իսկ հետո՝ մինչև անցած տարի, Շիրակի մարզում է ղեկավարել ոստիկանության մարզային վարչությունը։
2023 թվականի հունիսից Ղազարյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Երևան ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենն էր։