AM
18 January 2024 - 14:12 AMT

ԶԼՄ. ԲՏԱ նախարարին սպասարկող մեքենայի հայելիները գողացել են

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 15-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ 27-ամյա Արթուր Խաչատրյանը և հայտնել, որ իր նկատմամբ շորթում է իրականացվել:

Նշվում է, որ արդեն ժամանած ոստիկաններին վերջինս հայտնել է, որ հունվարի 14-ի ժամը 20:00-ից մինչև հունվարի 15-ի ժամը 07:15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են իր կողմից շահագործվող և բնակության վայրում ՝ Հովհաննիսյան փողոցում իր կողմից կայանված Toyota մակնիշի 100 ԼԼ 55 համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները:

Նա ոստիկաններին հայտնել է նաև, որ գողը կամ գողերը դիմապակուն թողել են տելեգրամյան հասցե, իսկ գողության հետևանքով իրեն պատճառվել է մոտ 200 հազար դրամի վնաս:Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված Toyota-ն հաշվառված է ՀՀ Կառավարության հաշվեկշռում և սպասարկում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին, իսկ Ա. Խաչատրյանը նախարարի վարորդն է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։