ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին՝ ընդունած բանաձևի համար։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Շնորհակալություն Ֆրանսիայի Սենատի մեր գործընկերներին՝ Հայաստանին և հայ ժողովրդին աջակցող այս կարևոր հանձնառության համար»,–ասվում է գրառման մեջ։
Ֆրանսիայի Սենատը 336 կողմ և մեկ դեմ ձայնով ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևը: Ֆրանսիայի Սենատի բանաձևը նաև աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և պահանջ է պարունակում հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի իրավունքի երաշխիքների վերաբերյալ։
Ընթերցեք նաև․ Ֆրանսիայի Սենատն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձև է ընդունել