AM
19 January 2024 - 09:50 AMT

ՀՀ-ում շրջանառվում են գրիպի A տեսակի H3N2 և H1N1 ենթատեսակի և գրիպի B տեսակի հարուցիչներ

Հայաստանում շրջանառվում են գրիպի A տեսակի H3N2 ենթատեսակի, գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակի և գրիպի B տեսակի հարուցիչներ, հայտնում է Առողջապահության նախարարություն։

Տարվա 40-րդ շաբաթից մինչև հաջորդ տարվա 20-րդ շաբաթը համարվում է սուր շնչառական վարակների սեզոն։

Նախարարությունը խորհուրդ է տալիս պատվաստվել սեզոնային գրիպի դեմ, հիվանդանալու դեպքում՝ մնալ տանը, երեխաներին թույլ չտալ հաճախել դպրոց կամ մանկապարտեզ, չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի կամ շնչառական այլ վարակների դեպքում, օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ, օդափոխել փակ տարածքները։

Այլ շնչառական վարակներից՝ պարագրիպի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի, մետապնևմովիրուսի, ադենովիրուսի, բոկավիրուսի և կորոնավիրուսային հիվանդության SARS-COV-2-ի հարուցիչներ, ինչպես նաև համակցված վարակներ, շրջանառվում են մասնավորապես՝բոկավիրուս↔️ռինովիրուս, ռինովիրուս↔️ռեսպիրատոր սինցիտիալ վիրուս, բոկավիրուս↔️ադենովիրուս, գրիպի AH3N2↔️ադենովիրուսի հարուցիչներ։