AM
20 January 2024 - 07:20 AMT

Բարեկամության էստակադայով ու Կիևյանով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի

Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 20-ին, ժամը 23:00-ից մինչև առավոտյան 07:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառի փողոցին կապող ուղեանցի (Բարեկամության էստակադա) երթևեկությունը:

Հունվարի 21-ին՝ 23:00-ից մինչև առավոտյան 07:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան փողոցի երթևեկությունը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։