Ադրբեջանցիների կողմից Սյունիքի մարզի Տեղ համայնքի Արավուս բնակավայրի արոտավայրից գողացված 270 գլուխ ոչխարը հետ է վերադարձվել։
Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցն ասաց, որ հունվարի 19–ի երեկոյան հետ են վերադարձրել այնքան ոչխար, որքան գողացել էին, տեղեկացնում է Panorama.am-ը։
«Բանակցությունների միջոցով հնարավոր եղավ հետ բերել»,- նշել է նա։
Դեպքից հետո ՊՆ-ից Panorama.am-ին ասել էին. «Ոչխարների՝ ադրբջանական կողմն անցնելու վերաբերյալ հանգամանքներն այս պահին ուսումնասիրվում են պատկան մարմինների կողմից»։