Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հունվարի 22-ի ցերեկը, 23-ին Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորում, Սյունիքում սպասվում է ձյուն տեղ-տեղ՝ ինտենսիվ, առանձին հատվածներում քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ, բուք, ճանապարհներին մերկասառույց:
Հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում և Սյունիքում 14-16 աստիճանով: Ամենատաքը կլինի Արարատի և Արմավիրի մարզերում՝ հունվարի 23–ի ցերեկային ժամերին +3․․․+5 աստիճան, մյուս մարզերում -3․․․-6 աստիճան։
Հունվարի 22-ի ցերեկը Երևանում սպասվող տեղումները կլինեն անձրևի, 23-ին՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Հունվարի 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 23–ի ցերեկը կգրանցվի +3, 24–ին՝ +2։