ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հայ ադրբեջանական սահմանին պարեկության ընթացքում ընդունել է Հայաստանում Ավստրիայի դեսպան Թոմաս Մյուլմանին։ Այդ մասին ասվում է ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգում։
«Պարեկությունն իրականացվում է անկախ եղանակային պայմաններից»,–ասվում է գրառման մեջ։
Եվրոպական խորհուրդը պաշտոնապես որոշում է ընդունել ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) ընդլայնման մասին։ Որոշում է կայացվել նաև ֆինանսավորման ավելացման մասին: ՀՀ-ում ԵՄ առաքելությունն իր հերթին ողջունել է Խորհրդի որոշումը։