ՆԳՆ փրկարար ծառայությունը հունվարի 23-ին՝ ժամը 11։26-ին հաղորդում է ստացել, որ Երևան-Սևան ճանապարհին՝ Չայնիի ոլորաններում, կողաշրջվել է Գավառ-Երևան երթուղայինը։ Այդ մասին հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից, տեղեկացնում է Արմենպրեսը։
ՆԳՆ–ից նշել են, որ բժշկական կենտրոններից հաղորդումներ են ստացվել տարբեր աստիճանների վնասվածքներով ընդունված 5 անձի վերաբերյալ։
Shamshyan.com-ի տեղեկություններով էլ Չայնիի ոլորաններում միմյանց է բախվել 20 ավտոմեքենա, իսկ Գավառ-Երևան երթուղին սպասարկող «Գազելը»՝ կողաշրջվել է, ինչի հետևանքով կան վիրավորներ։