ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, հայտնում է Փրկարար ծառայությունը։
Հանրապետության ողջ տարածքում (ընդհատումներով) տեղում է ձյուն։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սարավան- «Զանգեր» կոչվող հատվածը, Մ2-ից դեպի Ջերմուկ տանող և Շիրակի մարզի Վարդաղբյուր-Հարթաշեն, Սալուտ-Զորաշեն ավտոճանապարհները։
Տավուշի մարզի ճանապարհները, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից դեպի Սարավան – «Զանգեր» կոչվող հատվածը, Ստեփանավանի տարածաշրջանի, Վանաձոր-Դիլիջան, Նոյեմբերյան-Իջևան, Սյունիք գյուղից դեպի Տաթև տանող ճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար:
Տավուշի մարզի ճանապարհները դժվարանցանելի են մարդատար ավտոմեքենաների համար:
Դիլիջանի ոլորանները, Սյունիքի մարզի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Մ4-ից Ֆանտան, Ջրաբեր գյուղեր տանող (Աբովյան-Ջրաբեր), Երևան-Սևան 24-39-րդ կմ (բուք), Արթիկի համայնքային, Կապուտան-Հատիս-Զովաշեն ավտոճանապարհները և Կարմրավան գյուղից «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնացքում, Արագածի և Ամասիայի տարածաշրջանում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Սարավան- «Զանգեր» կոչվող հատվածում, Գնդևազ-Ջերմուկ ճանապարհին, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163-167-րդ կմ-ին և Ջերմուկ տանող ճանապարհին բուք է:
Աշտարակ քաղաքում մառախուղ է։
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բեռնատարների