AM
24 January 2024 - 12:07 AMT

Հունվարի 25–ի գիշերը 4-6 աստիճանով կցրտի․ Սպասվում է ձյուն

Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ, ինչպես նաև դրան հաջորդող հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված հունվարի 24-ի ցերեկը հանրապետության ամբողջ տարածքում, այդ թվում և Երևանում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Հատկապես գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց:

Օդի ջերմաստիճանը հունվարի 24-ի ցերեկը կնվազի 2-4, 25-ի գիշերը 4-6 աստիճանով։

Հանրապետության տարածքում`հունվարի 24-ի ցերեկը, 27-ին հանրապետության ամբողջ տարածքում, 25-ի գիշերը, 26-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 25–ին ամենացուրտը կլինի Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, որտեղ գիշերային ժամերին ջերմաստիճանը կնվազի մինչև -14․․․-15 աստիճան։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, 24-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ:

Երևանում`հունվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը, 26-ի ուշ երեկոյան, 27-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում լույս 25–ի գիշերը կլինի մինչև -6 աստիճան, իսկ ցերեկը՝ +2։