AM
25 January 2024 - 08:22 AMT

Հունվարի 26-ի երեկոյան և 27–ին սպասվում է ձյուն, քամու ուժգնացում

Հանրապետության տարածքում`hունվարի 26-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 27-ին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն։ Հունվարի 26-ի գիշերը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ:

Հունվարի 25–ի գիշերը 4-6 աստիճանով ցրտել է; Հունվարի 25–ին ամենացուրտը կլինի Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, որտեղ գիշերային ժամերին ջերմաստիճանը կնվազի մինչև -7․․-12 աստիճան։

Երևանում`hունվարի 26-ի ուշ երեկոյան, 27-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 26–ի գիշերը մայրաքաղաքում սպասվում է -6 աստիճան, իսկ 26–ի ու 27–ի ցերեկը՝ +3։