AM
27 January 2024 - 13:07 AMT

ՊՆ զորավարժարանում ցուցադրվել են հայրենական ռազմարդյունաբերության նորագույն միջոցները

Հունվարի 26-ին ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է հիբրիդային ցուցադրական մարտավարական պարապմունք, որի նպատակն էր զինծառայողներին ծանոթացնել ժամանակակից պատերազմների ընթացքում իրականացվող ոչ համաչափ գործողությունների բնույթին, կատարելագործել զինանձնակազմի ռազմավարական և մարտավարական հմտությունները։

Տարբեր զորատեսակների, այդ թվում նաև հատուկ նշանակության ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացված ցուցադրական պարապմունքի շրջանակում ներկայացվել են հայրենական ռազմարդյունաբերության տեխնիկական նորագույն միջոցներն ու դրանց կիրառման կարգը:

Վարժանքի ավարտին Բանակի օրվա առթիվ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով գերատեսչական մեդալներով պարգևատրված մի շարք սպաների պարգևները հանձնել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը: