«Մայր Հայաստան» հուշահամալիրի հարակից ավտոկայանատեղիում թենիսի կորտեր կկառուցվեն։ Այդ մասին ասվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ։
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը տեղեկացրել է, որ նախկինում որոշվել էր այդ վայրում ֆուտբոլի դաշտ կառուցել, բայց հիմա հասկացել են, որ այն ավելի նպատակահարմար է թենիսի կորտերի համար, հայտնում է Sputnik Արմենիան։
Ավելի վաղ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ Օղակաձև այգու՝ ԵՊՀ–ի դիմացի կորտերը քանդվելու են ու թենիսի ակումբը տեղափոխվելու է։ Նա ասել էր, թե թենիսի կորտերն Օղակաձև այգու տրամաբանության մեջ չեն տեղավորվում։