AM
29 January 2024 - 10:07 AMT

Երևանում առաջին անգամ կանցկացվի «Գիշերը թատրոնում» ծրագիրը

2024-ին առաջին անգամ Երևանում կանցկացվի «Գիշերը թատրոնում» ծրագիրը, որի շրջանակում մայրաքաղաքի թատրոնները մարտի 27-ին՝ Թատրոնի համաշխարհային օրը, մինչև կեսգիշեր բաց կլինեն երևանցիների ու հյուրերի համար։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի հունվարի 29-ի գործակարգավարական խորհրդակցությանը տեղեկացրել է Մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը, հայտնում է Արմենպրեսը։

«Հանդիսատեսը հնարավորություն կունենա շրջել թատրոնում, ծանոթանալ հետնաբեմին, անմիջական շփում ունենալ անվանի արտիստների հետ»,- մանրամասնել է Սարգսյանը։

Նա հավելել է, որ առաջարկվող ծրագիրը ներկայում քննարկվում է ԿԳՄՍ նախարարության գործընկերների հետ, որի հաջող արդյունքի դեպքում նախատեսվում է այն դարձնել ամենամյա։