AM
30 January 2024 - 13:00 AMT

ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչների հետ քննարկվել են ՀՀ ԶՈւ-ին օգնելու հարցեր

Երևանում տեղի է ունեցել պաշտպանության կերպափոխման հարցերով աշխատաժողով, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։

ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչների հետ քննարկվել են ՀՀ ԶՈu-ին օգնելու, մարտահրավերներին դիմակայելու հարցեր

«Պաշտպանության դեպարտամենտի Անվտանգային կառավարման ինստիտուտի և ԱՄՆ այլ ներկայացուցիչների մասնակցությամբ անցյալ շաբաթ Երևանում տեղի է ունեցել պաշտպանության կերպափոխման հարցերով աշխատաժողով, որի ընթացքում Հայաստանի պաշտպանական ոլորտի շահագրգիռ կողմերի հետ քննարկվել են ՀՀ զինված ուժերին օգնելու և գործընկերների հետ փոխգործակցելիության մեծացման հնարավորությունները, ինչպես նաև ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ։