AM
5 Մայիս 2009 - 18:34 AMT

Թեքեյան մշակութային կենտրոնում հիշում էին արեւմտահայ բանաստեղծ Ռուբեն Սեւակին

Այսօր տեղի է ունեցել արեւմտահայ բանաստեղծ Ռուբեն Սեւակին նվիրված միջոցառում

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը, Թեքեյան մշակութային կենտրոնի նախագահ Ռուբեն Միրզախանյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, գրականագետ, գրող-հրապարակախոս Ալեքսանդր Թոփչյանը, Երեւանի Ռ.Սեւակի անվան դպրոցի տնօրեն Ջուլիետա Ղազարյանը:

«Ամեն անգամ, երբ մենք հավաքվում ենք մեր հարգանքի տուրքը տալու մեր մեծ բանաստեղծներին, մենք դա անում ենք մեզ համար: Նրանց շնորհիվ մենք ճանաչում ենք մեր մշակույթը, մերձենում ենք մեր ժառանգությանը եւ անցյալին` ստեղծելու համար մեր ներկան ու ապագան»,-ասել է Դ.Մուրադյանը:

Ներկաներից շատերն իրենց ելույթում նշել են Ռուբեն Սեւակի գրական ժառանգության մեծ դերը հայ գրականության զարգացման համար:

Միջոցառման կազմակերպիչն է Թեքեյան մշակութային կենտրոնը: