Շրջանառության մեջ է դրվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախագիծը, որով առաջարկվում է արգելել ձմեռային անվադող չունեցող մեքենաների շահագործումը նոյեմբերի 15-ից մարտի 31-ը։ Նախագիծը հրապարևակվել է ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ընկած ժամանակաշրջանն ընտրվել է՝ հաշվի առնելով հանրապետությունում օդի միջին օրական ջերմաստիճանը և տեղումների քանակը։
Ենթադրվում է, որ դրա շնորհիվ անբարենպաստ եղանակայանին պայմաններին (նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ) կնվազի անհամապատասխան անվադողերով երթևեկող տրանսպորտային միջոցների մասնակցությամբ պայմանավորված ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը:
Պահանջներին չհամապատասխանող տրանսպորտային միջոցները «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան կենթարկվեն համապատասխան տուգանքների։
Միևնույն ժամանակ նախատեսվում է հունիս, հուլիս և օգօստոս ամիսներին արգելել ձմեռային բութակավորված անվադողերով երթևեկությունը, ինչը նպատակ ունի բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգությունը, ինչպես նաև ապահովել ճանապարհի ծածկի վնասումը մետաղական բութակներից։
Առաջարկվում է ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ ավելացնել տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող նոր պայման՝ մասնավորապես, տարվա ամիսներից կախված տրանսպորտային միջոցների վրա համապատասխան անվադողերի բացակայությամբ պայմանավորված արգելվում է դրանց շահագործումը: