Ազգային անվտանգության ծառայությունը քննչական գործողություններ է իրականացնում էկոնոմիկայի նախարարությունում։ Տեղեկությունը հայտնել է նախարարության մամուլի պատասխանատու Աստղիկ Սարգսյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` հունվարի 30–ին փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանին և Հանրային ներդրումների վարչության պետ Լիլյա Սիրականյանին բերման են ենթարկել։
Սարգյանն այս լուրը ո՛չ հաստատել է, ո՛չ հերքել։
«Կոռուպցիայի դեմ պայքարը համարում ենք գերկարևոր, բայց առաջնորդվում ենք անմեղության կանխավարկածով»,–ասել է նա։
Ըստ ԶԼՄ–ների` պաշտոնյաներն իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել չարաշահումների կամ կոռուպցիոն գործարքների հետ կապված վարույթներով, գործով անցնում է նաև նախարար Վահան Քերոբյանը: